ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով, հայտնում է Madrid Universal-ը։
Ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, հարձակվողը հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին կլքի փարիզյան ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Մինչ այս տեղեկություններ հայտնվեցին, որ 25-ամյա ֆրանսիացին պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ մինչև 2029 թվականի ավարտը։
Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում դարձել է 43 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։