Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղից առաջ խոսել է մրցաշրջանի վերջին խաղերում մադրիդցիների դարպասապահների խաղաժամանակի բաշխման մասին։
«Կուրտուա․ Իհարկե, նա կխաղա, բայց ես պետք է հաշվի առնեմ Կեպային՝ մեծ մասնագետի, ով մեզ շատ է օգնել պահեստայինների նստարանից։
Եվ Լունինը նույնպես, նա պետք է պատրաստ լինի խաղալու»,- Անչելոտտիին է մեջբերում Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալին» մնացել է չորս հանդիպում Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում, որը կկայանա հունիսի 1-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտտին և Պերեսը հակված են այն կարծիքին, որ Կուրտուան պետք է խաղա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում։
Հիշեցնենք, որ Կուրտուան վերջերս է ապաքինվել ծանր վնասվածքից։ Մրցաշրջանի երկար հատվածում Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահը Անդրեյ Լունինն էր։