«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոն դառնալու հնարավորության վերաբերյալ կասկածներին։
«Իմ ուղեղը միշտ ասում է ինձ, որ մենք ի վիճակի ենք նվաճել այս տիտղոսը։ Ես հետևում եմ դրան, ինտուիցիային և զգացմունքներին: Ես ուզում եմ, որ բոլորը նույն կերպ մտածեն։ Հուսով եմ, որ վերջում մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։
«Արսենալը» 83 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը: Թիմը մեկ միավորով առաջ է իր ամենամոտ հետապնդողից՝ «Մանչեսթեր Սիթիից», բայց «քաղաքայինները» մեկ խաղ քիչ են անցկացրել։