«Ժիրոնան» կարող է ենթարկվել ՈւԵՖԱ-ի պատժամիջոցների՝ հարձակվող Արտեմ Դոբվիբկայի տրանսֆերի պատճառով, ով իսպանական ակումբ է տեղափոխվել անցած ամառ «Դնեպրից»։ Այս մասին հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ Դովբիկի «Ժիրոնա» տեղափոխվելու ժամանակ խախտումներ են թույլ տրվել։ Հարձակվողի գործակալը Ուկրաինայում հարկերից խուսափելու խարդախ ծրագիր է իրականացրել։
Մասնավորապես, Դովբիկի ներկայացուցիչը Էստոնիայում գրանցել է իր ընկերության նույն անունով իրավաբանական անձ, որն անօրինական է և կարող է հարուցել ՈՒԵՖԱ-ի վարույթ։