Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի մյուս խաղը, որտեղ «Բարսելոնան» մրցեց «Սպորտինգի» դեմ։
Կատալոնական ակումբը գերլարված պայքարում առավելության հասավ պորտուգալական թիմի նկատմամբ ու հաղթեց 5:4 հաշվով։
«Բարսելոնան» եզրափակչում կընդունի գործող չեմպիոն «Պալմային»։
Երրորդ տեղի համար կպայքարեն «Սպորտինգն» ու «Բենֆիկան»։
Եզրափակիչը կկայանա մայիսի 5-ին՝ 20:00-ին։