Մարկո Ռոյսը հեռանում է «Բորուսիայից» թիմում 12 տարի խաղալուց հետո։ 34-ամյա կիսապաշտպանը և դորտմունդյան ակումբը չեն երկարաձգի պայմանագիրը մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։
Ռոյսը «Բորուսիայում» խաղացել է երիտասարդական մակարդակում, իսկ 2012 թվականին նա վերադարձել է ակումբ՝ որպես պրոֆեսիոնալ խաղացող։ Մարկոն անցկացրել է 424 հանդիպում, խփել 168 գոլ և կատարել 128 գոլային փոխանցում։
«Բորուսիայի» կազմում Ռոյսը երկու անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը, երեք անգամ՝ երկրի Սուպերգավաթը։ Նա երկու անգամ ճանաչվել է Գերմանիայում տարվա լավագույն խաղացող (2012, 2019) և երեք անգամ դարձել Բունդեսլիգայի լավագույնը։