«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն պատմել է, թե ինչպես է Արսեն Վենգերը փորձել պայմանագիր կնքել իր և Լիոնել Մեսսիի հետ։
««Արսենալը» փորձեց համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ, բայց դա ավելի երկար տևեց, քան մենք պատրաստ էինք սպասել։ «Մանչեսթեր Յունայթեդից» ասացին, որ ցանկանում են ձեռք բերել ինձ և պետք է հենց հիմա որոշում կայացնեկ։ Ես որոշեցի գնալ այնտեղ։
Ավելի ուշ Արսեն Վենգերը փորձեց պայմանագիր կնքել Մեսսիի հետ, բայց նա շանս չուներ»,- ասել է Պիկեն BBC Radio 5-ին տված հարցազրույցում: