«Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ամփոփել է «Ռոմայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման արդյունքները (2:0):
«Մենք գիտեինք, որ Հռոմում դժվար է լինելու: Մենք լավ խաղ ցուցադրեցինք, սակայն կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Մենք միանշանակ կարևոր քայլ ենք կատարել դեպի եզրափակիչ, բայց գիտենք «Ռոմայի» ուժը:
Նրանք կարող են գալ Գերմանիա և այլ կերպ խաղալ: Պետք է զգույշ լինենք։ Մենք ավելի մոտ ենք հաղթանակին, բայց սա վերջը չէ»,- Ջակայի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։