Յուրգեն Կլոպ. «Դա այլևս իմ քննարկման թեման չէ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է թիմի հարձակվող Մուհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ հարցին։ Հիշեցնենք, որ հարձակվողի գործող պայմանագիրը «կարմիրների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

«Դա այլևս իմ քննարկման թեման չէ։ Չեմ կարծում, որ ես պետք է խոսեմ այս մասին, դա այլ մարդկանց որոշելու հարցն է՝ հատկապես Սալահի: Այս որոշումները կկայացնեն այլ մարդիկ»,- Կլոպի խոսքը մեջբերել է լրագրող Ջեյմս Փիրսը։

Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 24 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։