«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային թիրախը։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։
25-ամյա անգլիացին շարունակում է մնալ մադրիդյան թիմի տրանսֆերային նպատակներից մեկը։ Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել «Լիվերպուլի» ղեկավարության հետ՝ Տրենտի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ։
Հնարավոր տրանսֆերի գումարը գնահատվում է 60 մլն եվրո։ Ալեքսանդր-Առնոլդը ցանկանում է փոխել թիմը և այդ պատճառով հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հետ։
Պաշտպանի գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։