«Չելսին» շահավետ առաջարկ է ուղարկել թիմի նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեին՝ նրան ակումբ վերադարձնելու համար։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Ըստ աղբյուրի՝ վերջին մի քանի օրվա ընթացքում լոնդոնյան ակումբը սերտ կապի մեջ է եղել իտալացի մասնագետի հետ։
Ընդգծվում է, որ «Չելսիի» ղեկավարությունը գոհ չէ ակումբի ներկայիս մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ցուցադրած աշխատանքից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Կոնտեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը» և «Նապոլին»։
Կոնտեն լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչն է եղել 2016-ից 2018 թվականներին։ Այս ընթացքում «Չելսին» նվաճեց Անգլիայի առաջնությունը, ինչպես նաև Անգլիայի գավաթը։
54-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Թոթենհեմը», որը նա գլխավորել է 2021-ից 2023 թվականներին։