«Բարսելոնան» սպասում է Ռոնալդ Արաուխոյի պատասխանին

«Բարսելոնան» սպասում է, որ պաշտպան Ռոնալդ Արաուխոն վերջնական որոշում կայացնի ակումբում իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը հասկացրել է 25-ամյա ֆուտբոլիստին, որ հույսը դնում է նրա վրա և նրան կարևոր խաղացող են համարում և՛ ներկայիս «Բարսելոնայի», և՛ ապագայի համար՝ մեկ այլ պաշտպան Պաու Կուբարսիի հետ համատեղ։

Նաև, ըստ աղբյուրի, Արաուխոյի պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակը վերահսկում են «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք հետաքրքրված են ուրուգվայցու հետ։

Արաուխոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Բարսելոնա Բ»-ից 2020 թվականի հոկտեմբերին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը պաշտպանին գնահատում է 70 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Արաուխոն անցկացրել է 35 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։