ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը (0:1)։
«Արդյունքը մեզ հունից հանեց։ Մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները, հատկապես երկրորդ խաղակեսում։
Մենք գիտեինք, թե ինչ է անելու «Բորուսիան»՝ առաջին հերթին պաշտպանների հետևից փոխանցում կատարելը: Մենք պետք է հիշեինք սա։ Ամբողջ շաբաթ մարզիչը մեզ հետ խոսում էր այդ մասին:
Տանը ամեն ինչ այլ կերպ կլինի։ Մեր մարզադաշտում մեր երկրպագուների աջակցությամբ ամեն ինչ լրիվ այլ կերպ կլինի։ Ես մեծ հավատ ունեմ մեր թիմի նկատմամբ։
Այն պահերը, որոնք մենք ստեղծեցինք այսօր, կատարելագործվելու են հաջորդ շաբաթ»,- Հակիմիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՊՍԺ – «Բորուսիա» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին։