«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հաջորդ ակումբը կարող է լինել Դորտմունդի «Բորուսիան», հայտնում է Independent-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 56-ամյա մասնագետը կարող է գերմանական թիմ վերադառնալ 2025 թվականին։
Կլոպը ավելի վաղ հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից», որից հետո կդադարեցնի մարզչական կարիերան։
Կլոպը մարզել է «Բորուսիան» 2008-ից 2015 թվականներին՝ երկու անգամ հաղթելով Գերմանիայի առաջնությունում, երկու անգամ՝ Սուպերգավաթում և մեկ անգամ՝ երկրի գավաթում, ինչպես նաև Դորտմունդին դուրս է բերել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։