Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է վաճառել իր թիմի դարպասապահ Յան Օբլակին։
Ինչպես հայտնում է AS-ը, մադրիդյան ակումբը դարպասապահին տեղափոխել է տրանսֆերային շուկա՝ աշխատավարձի վրա ճնշումը թոթափելու համար։
Յան Օբլակը «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2014 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա դարպասապահը թիմի կազմում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում բաց է թողել 64 գնդակ։