«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է պաշտպան Տիագո Սիլվայի թիմից հեռանալու մասին իր կարծիքով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացին այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի լոնդոնյան ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
«Նա անհավանական մարդ է, անհավանական պրոֆեսիոնալ: Նա անհավանական կարիերա է ունեցել։ Իհարկե, երկրպագուները, ակումբը, թիմը բոլորը կկարոտեն նրան: Նա հպարտանում է «Չելսիում» իր կարիերայի փուլով։ Ցանկանում եմ նրան ամենայն բարիք մաղթել ապագայում»,- Պոչետինոյի խոսքերը մեջբերել է ChelseaReport աքաունթը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Հիշեցնենք, որ 39-ամյա բրազիլացի խաղացողը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2020 թվականի օգոստոսից։ Սիլվան «Չելսիի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան 2021 թվականին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա ամառ։ Տիագո Սիլվան ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 34 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։