Լա Լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Վալենսիային» և հաղթեց՝ 4:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Դրանից հետո «Վալենսիան» կարողացավ նախ հավասարեցնել խաղի հաշիվը, իսկ հետո առաջ անցնել հաշվի մեջ։ Խաղի 27-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ուգո Դուրոն, իսկ 11 րոպե անց Պեպելուն 11 մետրանոցից առաջ մղեց հյուրերին։
Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը մնացին 10 հոգով՝ կարմիր քարտ ստացավ «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին։
Երկրորդ խաղակեսում Լևանդովսկու հեթ-տրիկի հաղթանակ դարձավ։ Լեհ հարձակվողը աչքի ընկավ 49-րդ, 82-րդ և 90+3 րոպեներին։
«Բարսելոնան» վաստակեց 73 միավոր և բարձրացավ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, իսկ «Վալենսիան» 47 միավորով 8-րդն է։