«Բավարիան» որոշում է կայացրել Յոզուա Կիմիխի ապագայի վերաբերյալ

«Բավարիան» պատրաստ է առաջիկա ամռանը բաժանվել 29-ամյա աջ պաշտպան Յոզուա Կիմիխից, եթե նա մինչ այդ չերկարաձգի իր աշխատանքային պայմանագիրը մյունխենցիների հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը չի ցանկանում անվճար բաց թողնել Կիմիխին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։