ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մասին իր կարծիքով, որում իր թիմը կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
«Մեզ երկու տիտղոս է պակասում, ուստի ամեն ինչ կանենք դրանք նվաճելու համար: Համոզված եմ, որ մենք կպայքարենք և դուրս կգանք եզրափակիչ։
Սա է իմ նպատակը։ Կարծում եմ՝ ցույց տվեցինք, որ տեխնիկապես, տակտիկապես և հոգեպես մեզ շատ դժվար է հաղթել։ Սա ցույց է տալիս վիճակագրությունը»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 1-ին Դորտմունդում։