«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի 31-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ խաղում (2:1) դուբլի հեղինակ է դարձել՝ գոլի հեղինակ դառնալով խաղից և անվրեպ իրացնելով 11 մետրանոցը։
Opta-ի համաձայն՝ 30-ամյա հարձակվողը պրոֆեսիոնալ ակումբների և Անգլիայի հավաքականի համար հասել է 400 գոլի սահմանագծին:
Գերմանիայում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում խփել է 40 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։