Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնա» – ՊՍԺ պատասխան հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին հասավ Ուսման Դեմբելեին։
Փարիզցի վինգերը առաջին խաղակեսի վերջում գոլ խփեց իր նախկին թիմին և հավասարեցրեց հաշիվը:
«Նա սուր էր հարձակման մեջ և դարձավ փարիզցիների հաջողության առանցքային ֆիգուրը», – բացատրեցին իրենց ընտրությունը ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբը:
Պատասխան խաղում ՊՍԺ-ն 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային», դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապպեն, ևս մեկ գոլ խփեց Վիտինյան։
Երկու հանդիպումների հանրագումարի հիման վրա (6:4) ՊՍԺ-ն դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։