Դորտմունդում ավարտվեց Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը։ «Բորուսիան» ընդունեց «Ատլետիկոյին» և հաղթեց (4:2): Առաջին հանդիպման ժամանակ մադրիդցիներն ավելի ուժեղ էին (2:1):
«Բորուսիան» Յուլիան Բրանդտի ու Յան Մացենի շնորհիվ առաջին խաղակեսից հետո առաջ անցավ 2:0 հաշվով։ Սակայն 64-րդ րոպեին «Ատլետիկոն» վերականգնեց հավասարությունը: 49-րդ րոպեին Մատս Հյումելսը գնդակն ուղարկեց սեփական դարպասը, իսկ Անխել Կորեան հավասարեցրեց հաշիվը։
Յոթ րոպե անց Նիկլաս Ֆյուլկրուգը կրկին առաջ մղեց իր թիմին, իսկ Մարսել Զաբիցերը 74-րդ րոպեին սահմանեց վերջնական արդյունքը։