Հարի Քեյնի երեք երեխաները վնասվածքներ են ստացել

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի երեք երեխաները թեթև վնասվածքներ են ստացել Մյունխենի մերձակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Renault մակնիշի ավտոմեքենան, որը վարել է 20-ամյա աղջիկը, ձախ թեքվելով բախվել է հանդիպակաց Mercedes Vito միկրոավտոբուսին։ Այնուհետ մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի:

Քեյնի երեխաները 3-ամյա Հարի Լուիսը, 5-ամյա Վիվիենը և 7-ամյա Այվին նստած էին մութ ֆուրգոնում:

Հաղորդվում է, որ նրանք միայն թեթև վնասվածքներ են ստացել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Ընդհանուր առմամբ, վթարի հետևանքով տուժել է ութ մարդ։ Քեյնը և նրա կինը՝ Քեթի Գուդլենդը, ընդհանուր առմամբ չորս երեխա ունեն՝ երկու դուստր և երկու որդի։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա խաղացողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 39 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: