«Ատլետիկոն» որոշում է կայացրել Ալվարո Մորատայի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր չէ բաժանվել իր հարձակվող Ալվարո Մորատայից, հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ հարձակվողն անձեռնմխելի է։ Ակումբը հավատում է խաղացողին: Նախկինում իսպանացուն հավակնում էր «Յուվենտուսը»:

Այս մրցաշրջանում 31-ամյա Մորատան անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։