Գերմանիայում ավարտվեց Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը, որում «Բայերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով ջախջախեց «Վեսթ Հեմին»։
Խաբի Ալոնսոյի թիմի համար այս խաղը 42-րդ անընդմեջն էր այս մրցաշրջանում, որում նրանք պարտություն չկրեցին։
Հիշեցնենք, որ «Բայերը» պայքարում է Եվրոպա լիգայի, Գերմանիայի գավաթի և մոտ է Բունդեսլիգայում վաղաժամ չեմպիոնությանը։