«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ֆրանսիական ռեստորաններից մեկում թիմի խաղացողներին համբուրգեր է հյուրասիրել՝ ի պատիվ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ ՊՍԺ-ի հետ խաղում (2։3) տարած հաղթանակի։
Ինչպես հայտնում է AS-ը, խաղից հետո Լապորտան անձամբ է շնորհավորել խաղացողներից յուրաքանչյուրին և բուրգերներ է կերակրել նրանց։
Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին։