Գրեհեմ Փոթերը կարող է գլխավորել անգլիական գրանդը

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է փոխել գլխավոր մարզչին 2024 թվականի ամռանը, հայտնում է The Sun-ը։ Թիմը ներկայումս գլխավորում է Էրիկ տեն Հագը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդացու պաշտոնում կարող է նշանակվել Գրեհեմ Փոթերը, ով «Չելսիից» հեռացվելուց հետո մեկ տարի է, ինչ անգործ է։

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է։

Տեն Հագը թիմը գլխավորում է 2022 թվականի ամռանը։