«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի 17-ամյա պաշտպան Պաու Կուբարսիի խաղի մասին։
«Կուբարսին անհավանական ֆուտբոլիստ է։ Նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է։ Նորմալ չէ, որ 17 տարեկանը այդպես հանդես գա: Ես նրան գովաբանելու համար բավականաչափ խոսքեր չունեմ։ Նա ակնառու մակարդակի վրա է։ Նա հանդես է գալիս որպես ավագ խաղացող։ Սա ուղղակի խելագարություն է»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կուբարսին «Բարսելոնայի» սան է։ Առաջին թիմի կազմում նա անցկացրել է 15 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։ Պաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։