«Բարսելոնայից» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարծում է, որ համոզել է Պորտուգալիայի իր թիմակից Բերնարդու Սիլվային հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» և տեղափոխվել «Բարսելոնա»։
«Կարծում եմ՝ այո, բայց չեմ կարծում, որ դա նրանից է կախված այս պահին», – ասել է Ֆելիշը Catalunya Radio-ին:
29-ամյա Սիլվայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։