Հայտնի է դարձել Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմսերի արժեքը

Չեմպիոնների Լիգայի 2023/2024 մրցաշրջանի եզրափակիչի տոմսերի արժեքը հրապարակվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա 2024 թվականի հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։

Ամենաէժան տոմսը կարժենա 60 ֆունտ (70 եվրո) և նախատեսված է եզրափակիչ դուրս եկող թիմերի երկրպագուների համար: Այս կատեգորիայի համար կհատկացվի 25 հազար տոմս։

Մյուս ֆուտբոլասերները կկարողանան ձեռք բերել 60000 տոմս՝ 160 ֆունտից (մոտ 187 եվրո) մինչև 610 ֆունտ (մոտ 712 եվրո)։