Թոմաս Տուխել. ««Արսենալը» Պրեմիեր Լիգայի այս պահին լավագույն թիմն է»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ Լոնդոնի «Արսենալի» հետ դիմակայությունից ունեցած ակնկալիքներով։

««Արսենալը» Պրեմիեր Լիգայի այս պահին լավագույն թիմն է։ Սա ապացուցում է վիճակագրությունը։ Լոնդոնցիները ֆանտաստիկ մարզավիճակ են ցուցադրում։

Այս մրցաշրջանում մենք առայժմ լավ ենք խաղում Չեմպիոնների Լիգայում։ Մենք հասել ենք մեր նվազագույն նպատակին՝ քիչ թիմեր են ունակ դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Հիմա շատ բան կախված կլինի բախտից։ Երբեմն մեկ մրցավարի որոշումը կարող է ազդել նման դիմակայությունների ելքի վրա։

Մենք ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ։ Դա անելու համար մեզ պետք է երկու հիանալի հանդիպում անցկացնել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Արսենալը» կհյուրընկալվի «Բավարիային» ապրիլի 9-ին։