«Բարսելոնայի» հայտացուցակը ՊՍԺ-ի դեմ խաղի համար

Ապրիլի 10-ին ՊՍԺ-ն Փարիզում կհյուրընկալի «Բարսելոնային» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում։

«Բարսելոնան» հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայտացուցակում ընդգրկված են կիսապաշտպաններ Պեդրին և Ֆրենկի դե Յոնգը, ովքեր վնասվածքի պատճառով չեն խաղացել մարտի 3-ից։

Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին։