Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն կիսվել է թիմակից Ջուդ Բելինգհեմի մասին իր կարծիքով։
«Նա այլ մակարդակի վրա է: Ֆիզիկապես նա անհավանական է: Ջուդը շատ համեստ է և հիանալի թիմակից: Սկզբում նա փորձում էր խոսել իսպաներեն։ Բելինգհեմը դիպել է իր բոլոր գործընկերների սրտերին, նա առանձնահատուկ է»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: Դրանից հետո նա մադրիդցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։