Տիագու Մոտտան կարող է դառնալ «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչը։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, եթե ինչ-որ անսպասելի բան տեղի չունենա, Մասիմիլիանո Ալեգրին ամռանը կլքի ակումբը։
Սպորտային տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին մի քանի շաբաթ է , ինչ կապ է հաստատել «Բոլոնիան» գլխավորող Մոտտայի ներկայացուցիչների հետ։
Ենթադրվում է, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել. մարզչի կողմը սկզբունքային համաձայնություն է տվել աշխատել Յուվենտուսում ։
Իտալիայի նախկին կիսապաշտպանի համար պայքարում են նաև «Միլանը» և «Մանչեսթեր Յունայթեդը» :