«Ռոմայի» ֆուտբոլիստը ծածանել է «Լացիոյի» դրոշը, որի վրա առնետ է պատկերված եղել

Ջանլուկա Մանչինին կարող է որակազրկվել դերբիում իր հաղթանակը տոնելու համար։

«Ռոման» Ա Սերիայի 31-րդ տուրում հաղթեց «Լացիոյին» (1:0):

Խաղից հետո «ջալորոսիի» պաշտպան  Ջանլուկա Մանչինին հաղթանակը տոնել է երկրպագուների հետ։ Նա ծածանեց «Լացիոյի» գույներով դրոշը, որի վրա առնետ էր: Ավելի ուշ նա ներողություն խնդրեց դրա համար։ 

«Ես չէի ուզում որևէ մեկին վիրավորել, ես վերցրի առաջին դրոշը, որը տվեցին ինձ։ Ներողություն եմ խնդրում»,- ասել է Մանչինին։ 

Եթե ​​մրցավարն արձանագրությունում ներառեր այս կետը, ապա ֆուտբոլիստին կարող է սպառնալ մեկ խաղով որակազրկում կամ տուգանք։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել , ասել է ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան։