«Քրիսթալ Փելասի» դեմ խաղում ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
«Դա հիանալի էր: Շատ անսովոր մրցաշրջան է. վեցամսյա ընդմիջումից հետո, իսկ վերադառնալուց հետո, երբեմն ինձ լավ եմ զգում, երբեմն էլ մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար:
Փորձեցի հնարավորինս լավ պատրաստվել։ Նման բան ինձ հետ երբեք չի պատահել իմ կյանքում: Ես պարզապես փորձում եմ իմ գործն անել լավագույնս, ինչ կարող եմ: Այսօր ամեն ինչ իսկապես լավ անցավ»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
Անգլիայի առաջնությունում 31 խաղից հետո «Քրիսթալ Փելասն» ունի 30 միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը։ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայում նույնքան խաղերից հետո վաստակել է 70 միավոր և երկրորդ տեղում է։