«Ատլետիկը» 40 տարվա մեջ առաջին անգամ նվաճեց Իսպանիայի Գավաթը։
Նախօրեին ակումբը 11 մետրանոց հարվածաշարում հաղթել էր «Մալյորկային» (1:1, 4-2):
Խաղը կայացել է Սեւիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում։
«Ատլետիկի» երկրպագուները խաղին հետևել են «Սան Մամես» տնային մարզադաշտում: 53 հազար նստատեղ ունեցող մարզադաշտը լեփ լեցուն է եղել։
Երկրպագուները խաղը դիտեցին մեծ էկրաններով և տոնեցին իրենց սիրելի թիմի առաջին գավաթը 1983/84 մրցաշրջանից հետո։