Կիսապաշտպան Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում 100 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։ Բելգիացին դուբլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (4:2):
Դե Բրույնեն Պրեմիեր Լիգայի միակ ֆուտբոլիստն է, ով ունի 100+ գոլ և 100+ գոլային փոխանցում 2015 թվականին «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր նորամուտը նշելուց հետո:
Ընդհանուր առմամբ՝ Կևին դե Բրույնեն 372 խաղում խփել է 100 գոլ և կատարել 167 գոլային փոխանցում։ Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2015 թվականի օգոստոսից, որտեղ տեղափոխվել է «Վոլֆսբուրգից»։