Տոնի Կրոս․ «Այս պահին ես ուրախ եմ այդ կապակցությամբ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» խաղացանկերի տարբերության մասին, որոնց հետ նրանք ապրիլի 9-ին կխաղան Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում։

«Մենք սովոր չենք ինը օր չխաղալուն։ Այս պահին ես ուրախ եմ այդ կապակցությամբ: Դա մեզ համար թերություն չի լինի, բայց չգիտեմ՝ դա մեծ պլյուս կլինի, թե ոչ, քանի որ մենք բոլորս սովոր ենք ամեն շաբաթ խաղալ»,- Կրոսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։