«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է իր ապագայի մասին։
«Սա իմ տունն է: Ես եկել եմ այստեղ, երբ շատ փոքր էի, իսկ հիմա այս թիմի վետերան եմ, և ունեմ երեք երեխա։ Շատ լավ պահեր եղան և գավաթներ նվաճեցին: Ես գնահատում եմ այս ամենը և կարծում եմ, որ երկրպագուներն էլ են գնահատում»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Հիշեցնենք, որ բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, դարձել 4 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Դե Բրույնեի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։