«Նապոլին» մտադիր է 23-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիային նոր պայմանագիր առաջարկել մինչև 2028 թվականը, որի աշխատավարձը տարեկան 1,2 միլիոն եվրոյից կհասնի 4,5 միլիոն եվրոյի: Այս մասին հայտնում է լրագրող Ֆրանչեսկո Պոլաստոն։
Աղբյուրի համաձայն, բացի աշխատավարձի բարձրացումից, Կվարացխելիայի նոր պայմանագրում կներառվեն բոնուսներ աշխատանքի դիմաց:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։