«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին չի կարողացել լիարժեք մարզում անցկացնել իր թիմի հետ։
Լրագրող Խավի Միգելի տեղեկությունների համաձայն՝ իսպանացին մեծ է հավանականությունը, որ բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի առաջին քառորդ եզրափակիչը՝ ՊՍԺ-ի դեմ։
Նշենք, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր կնքել Պեդրիի հետ։ Իսպանացին վնասվածքը ստացել էր մարտի սկզբին՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում։