Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կմասնակցի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։
«Հուսով եմ, որ նա կարող է մասնակցել Օլիմպիական խաղերին:
Ես կգամ մարզադաշտ, եթե հասնենք կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Le Parisien-ը։
Մբապպեն բազմիցս հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկության մասին։ Այնուամենայնիվ, ակումբները պարտավոր չեն խաղացողներին բաց թողնել ոչ ՖԻՖԱ-ի մրցաշարերում։