Լամին Յամալ. ««Բարսելոնայի» 10 համարը դառնալը յուրաքանչյուր երեխայի երազանքն է»

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը մեկնաբանել է հաջորդ մրցաշրջանում ակումբում 10 համարը վերցնելու հավանականությունը՝ պայմանով, որ Անսու Ֆաթին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում», կրկին հեռանա կատալոնական թիմից։

«Սա Անսուի համարն է, բայց եթե նա չմնա այստեղ, դա հպարտության առիթ կլինի։

«Բարսելոնայի» 10 համարը դառնալը յուրաքանչյուր երեխայի երազանքն է։ Այս աշխարհում ոչ ոք չի ասի «ոչ», բայց սա պետք է որոշի ակումբը»,- Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։