Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ստացել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) մրցանակը՝ որպես 2023 թվականի լավագույն ռմբարկու:
2023 թվականին Քեյնը 35 գոլ է խփել Բունդեսլիգայում (18) և Պրեմիեր լիգայում (17)՝ համապատասխանաբար խաղալով «Բավարիայում» և «Թոթենհեմում»։
Նրան ամենամոտ հետապնդողը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն էր, ով 2023 թվականին Լիգա 1-ում 30 գոլի հեղինակ դարձավ։