Լամին Յամալ. «Նա լիովին փոխեց իմ կյանքը»

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը պատմել է, թե ինչպես է կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին փոխել իր կյանքը և թույլ տվել իր նորամուտը նշել թիմի հիմնական կազմում։

«Նա լիովին փոխեց իմ կյանքը: Ես 15 տարեկանից դասերի գնալուց և երիտասարդական թիմի հետ մարզվելուց վերածվեցի հիմնական թիմի խաղացողի։

Ի՞նչ եմ զգում, երբ ես տեսնում եմ հսկա շենք Բարսելոնայում՝ իմ լուսանկարով Adidas-ի գովազդային արշավում․ Ես փորձում եմ դրան նայել որպես մի բան, որը կապված է քո մասնագիտության՝ ֆուտբոլիստ լինելու հետ, և որ դա պետք է տեղի ունենա: Փորձում եմ ընտելանալ ու ընտելանալ»,- Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ իսպանացու նորամուտը «Բարսելոնայի» կազմում կայացել է 2023 թվականի ապրիլի 29-ին, այն ժամանակ ֆուտբոլիստը 15 տարեկան էր։