Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Վինիսիուսի հետ մինչև 2029 թվականը, հայտնում է Sport.es-ը։
Նշվում է, որ նոր համաձայնագրով բրազիլացին կստանա մոտավորապես նույնքան գումար, որքան թիմի հավանական նորեկ Կիլիան Մբապպեն։
Ակումբը կգնա այս քայլին, որպեսզի Վինիսիուսին ռասիստական սկանդալների ֆոնին էլ ավելի պատրաստ չլինի հեռանալ թիմից։
Վինիսիուսը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։