«Լիվերպուլը» գերազանցեց «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդը

Հինգշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի «Լիվերպուլ» – «Շեֆիլդ» հանդիպումը։

Հանդիպումն ավարտվել է Յուրգեն Կլոպի սաների հաղթանակով՝ 3։1 հաշվով։

Մերսիսայդցիները գնդակին տիրել են ժամանակի 83,1%-ում: Այս ցուցանիշը ռեկորդային է առաջնությունում, քանի որ վիճակագրությունը հավաքվել է 2003/04 մրցաշրջանից: Սա նույնպես ակումբային ռեկորդ է։

Պրեմիեր Լիգայի նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Սիթիին»՝ 82,9 տոկոս 2018 թվականին «Սուոնսիի» հետ խաղում։