Դիդյե Դրոգբան անդրադարձել է Վինիսիուս Ժունիորին

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան հայտնել  է, թե ինչ է մտածում Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորի մասին, ով պայքարում է ռասիզմի դեմ։

«Վինիսիուսը պետք է համարձակ լինի և շարունակի լավ ֆուտբոլ ցուցադրել, քանի որ այս պահին դա իրեն պաշտպանելու միակ միջոցն է՝ լինելով լավագույններից մեկն աշխարհում։

Կառավարությունները պետք է ներգրավվեն այս գործընթացում և պատժեն ռասիստական ​​գործողությունները: ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կարող են պատժամիջոցներ կիրառել, բայց առանց ազգային կառավարությունների գործողությունների դժվար է ինչ-որ բան անել»,- Դրոգբայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Վինիսիուսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։