Մաուրիսիո Պոչետինո. «Ես երջանիկ եմ, քանի որ կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է ԱՊԼ-ի 31-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը (4։3)։

«Ես երջանիկ եմ, քանի որ կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի: Կարծում եմ՝ դժվար էր, բայց ընդհանուր առմամբ մենք ավելի լավն էինք։ Լավ սկսեցինք խաղը, և մեր պարտության ձևը էմոցիոնալ ազդեցություն ունեցավ թիմի վրա»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով 6-րդ տեղում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Չելսին» վաստակեց 43 միավոր ու բարձրացավ 10-րդ հորիզոնական։